ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իսպանիայում կթագավորի Ֆելիպեն

Իսպանիայում կթագավորի Ֆելիպեն
02.06.2014 | 17:04

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից: Վերջերս նրա անունը մամուլում շրջանառվում էր հիմնականում առողջական խնդիրների առնչությամբ: Նա նաև սկանդալների հերոս էր. փղերի թանկարժեք որսի էր գնացել Իսպանիայի տնտեսական ճգնաժամի ֆոնին և երեք տեղից կոտրել ազդրը:
Խուան Կառլոսը գահից հրաժարվում է հօգուտ որդու՝ գահաժառանգ Ֆելիպեի:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ